Շեքար Կոպուրը 1915 թվականի մասին ֆիլմ է նկարահանելու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 18, 2012 11:25

Ըստ «Ակոս» պարբերականի հաղորդած տեղեկության`Փենջաբիում ծնված հայտնի հնդիկ ռեժիսյոր Շեքար Կապուրի «Twitter»-ի էջից հայտնի է դարձել, որ նա ցանկանում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանել և այդ կապակցությամբ ուսումնասիրություններ կատարելու համար Երևան է եկել: Նրա ասել է, որ իր նպատակը միայն ֆիլմ նկարելը չէ, նա ցանկանում է պատմել էպիկական չափեր ունեցող մարդկային ողբերգության մասին:
Հայտնի ռեժիսորը, որը միջազգային բազմաթիվ մրցանակների է արժանացել, 1998 թվականին նկարահանված «Էլիզաբեթ» ֆիլմի համար ստացել է նաև նշանավոր «Ոսկե գլոբուս» մրցանակը:
Կապուրը երեկ առավոտյան արդեն Երևան է հասել, ինչի մասին հայտնել է «Twitter»-ի իր էջում:

Դիտվել է 686 անգամ:
Print Friendly

Leave a Reply