Արմեն Մելքոնյանը`Արաբական պետությունների լիգայում Հա­յաս­­տա­նի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 4, 2010 13:07

Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 3-ին հրամանագիր է ստորագրել Ռուբեն Կարապետյանին Արաբական պետությունների լիգայում Հա­յաս­­տա­նի Հանրապե­տու­թյան լիազոր ներկայացուցչի պարտականություններից ազատելու մասին։

Նախագահ Սերժ Սարգսյանի նույն օրվա մեկ այլ հրամանագրով Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հա­յաս­­տա­նի Հանրա­պե­տու­­թյան ար­տա­կարգ և լիազոր դեսպան Արմեն Մելքոնյանը, համատե­ղու­թյան կարգով, նշանակվել է Արաբական պետությունների լիգայում Հա­յաս­­տա­նի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ (նստա­վայրը՝ Կահիրե)։

Դիտվել է 1146 անգամ:
Print Friendly

Leave a Reply