Հրդեհներ` Մասիսում, Գյումրիում և Սառնակունքում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 18, 2012 10:57

Հոկտեմբերի 17-ին, ժամը 18.22-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս գյուղում տուն է այրվում:

Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.14-ին, մարվել՝ 19.48-ին:

Այրվել է Ա. Վարդանյանին պատկանող տան 50 քմ մակերեսով հատվածը՝ գույքով:

Նույն օրը, ժամը 22.01-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզում` Գյումրու Չարենցի 33 շենքի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.38-ին, մարվել՝ 23.50-ին:

Այրվել են շենքի տանիքի փայտյա կառուցատարրերը` մոտ 60 քմ մակերեսով և այնտեղ պահեստավորած չօգտագործվող գույք:

Նույն օրը, ժամը 23.28-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սառնակունք գյուղում՝ մանկապարտեզի շենքին հարակից, այրվում է խոտի դեզ:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.10-ին, մարվել`08.45-ին։

Այրվել է մոտ 6500 հակ անասնակեր:

Դիտվել է 1215 անգամ:
Print Friendly

Leave a Reply