Հունաստանում սկսվել է 24-ժամյա համընդհանուր գործադուլը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 18, 2012 10:50

Հունաստանում առավոտյան սկսված համազգային գործադուլը  սպառնում է կաթվածահար անել երկրի գործարար կյանքը:

Ակցիային մասնակցելու են ավիադիսպետչերները,  ջրային ու երկրային տրանսպորտի, պետհիմնարկների աշխատակիցներն ու  մանկավարժները: Սա արդեն երկրորդ համազգային գործադուլն է այս ամսվա մեջ և 20-րդը` տնտեսության խիստ միջոցների կիրառման ողջ ընթացքում (2 տարի):

Գործադուլը սկսվել է  Հունաստանի կառավարության ու վարկատու եռյակի` ի դեմս ԵՄ-ի, Եվրոպական կենտրոնական բանկի ու  ԱՄՀ-ի հետ հանդիպման նախօրեին: Եռյակը պետք է որոշում ընդուներ Հունաստանին բյուջետային 11,5մլրդ-անոց կրճատման փաթեթի դիմաց 31,5 մլն եվրո տրանշ հատկացնելու վերաբերյալ: Հակառակ պարագայում երկիրը նոյեմբերին առանց միջոցների կմնա:

Գործադուլի կազմակերպիչները կարծում են, որ տնտեսության նոր միջոցները, ինչպիսին թոշակների կրճատումն է, կհանգեցնի համերկրացիների դրության վատթարացման:  Աշխատունակների ավելի քան քառորդ մասը չի կարողանում աշխատանք գտնել:  Դժվարին կացությունը հանգեցրել է նրան, որ հույները դադարել են կառավարությանը վստահել, նրանց համակրանքն այժմ ԵՄ-ին  թշնամաբար վերաբերվող խմբավորման կողմն է, ինչպիսին է “Ոսկե արևածագ” ազգայնական կուսակցությունը:

Դիտվել է 1081 անգամ:
Print Friendly

Leave a Reply