Մեկնարկել է հայ-ամերիկյան տնտեսական հարցերով միջկառավարական հանձնաժողովի նիստը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | October 18, 2012 10:54

Հոկտեմբերի 18-ին Երևանում մեկնարկեց հայ-ամերիկյան տնտեսական հարցերով միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը՝ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի, ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Էրիկ Ռուբինի, ԱՄՆ կառավարության աջակցության ծրագրերի համակարգող Դենիել Ռոզենբլյումի նախագահությամբ:

Նիստի օրակարգում ներառված են բիզնեսի խթանման համար առավել նպաստավոր միջավայրի ձևավորմանն ուղղված հարցեր՝ շեշտադրելով հարկային և մաքսային քաղաքականության, արդար և հավասար մրցակցության և մտավոր սեփականության իրավունքներին առնչվող խնդիրները, ինչպես նաև էներգետիկայի ոլորտում համագործակցության ուղղությունները (Հայկական ատոմակայանի լիցենզիայի երկարաձգում և անվտանգության գծով աջակցություն, նոր ռեակտոր ներդնելու առաջարկ, հիդրոէներգետիկա և էլեկտրաէներգիայի ստացման այլ այլընտրանքային աղբյուրներ, ներգրավում տարածաշրջանային էներգետիկ ծրագրերում):

Նիստի ավարտին Հայաստանի և Միացյալ Նահանգների կառավարությունները կստորագրեն փոխըմբռնման հուշագիր էներգետիկայի բնագավառում համագործակցության  վերաբերյալ:

 

 

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Դիտվել է 910 անգամ:
Print Friendly

Leave a Reply