Դռան ու հեռախոսի զանգերին չպատասխանող կանանց գտել են անգիտակից վիճակում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 18, 2012 10:44

Հոկտեմբերի 17-ին, ժամը 22.16-ին  ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոսկովյան 33 շենքի 33-րդ բնակարանի բնակիչը  չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին:

Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Փրկարարները, ոստիկանների ներկայությամբ, բացել են բնակարանի դուռը և սանհան­գույցում` անգիտակից վիճակում հայտնաբերել տանտիրուհի, 1934 թ. ծնված Մանյա Հայրապետյանին:

Շտապ­օգնության աշխատակիցները տուժածին ցուցաբերել են առաջին բուժօգնություն և տեղափոխել  Սուրբ Գրիգոր Լուսավորիչ  բժշկական կենտրոն:

Նույն օրը, ժամը 22.47-ին  ահազանգ է ստացվել, որ Երևանի Ֆրունզեի 6/1 շենքի 1-ին  բնակարանի բնակիչը  չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ոստիկանների ներկայությամբ բացելով բնակարանի դուռը` փրկարարները լոգարա­նում հայտնաբերել են տանտիրուհի, 1941 թ. ծնված Անյուտա Աղաբաբյանին` անգիտակից վիճակում:

Շտապ­օգ­նության աշխատակիցները տուժածին ցուցաբերել են առաջին բուժօգնություն և տեղափոխել Էրեբունի  բժշկական կենտրոն։

Դիտվել է 1040 անգամ:
Print Friendly

Leave a Reply