Ադրբեջանի խորհրդարանի մանդատն արժե 1 մլն դոլար

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 18, 2012 10:37

«Ադրբեջանը ղեկավարում է միջնադարյան ռեժիմ, որտեղ ամեն ինչ ենթարկված է կառավարող ընտանիքի հետաքրքրություններին: Դա երևաց նաև պատգամավոր Գյուլյար Ահմեդովային ներկայացնող աղմուկ հանած տեսահոլովակում, որը մուտք ունենալով իշխանության բարձրագույն ոլորտներ, 1 մլն. դոլարով վաճառում էր իր պատգամավորական տեղը»,- ասել է «Մուսաֆաթ» կուսակցության առաջնորդ Իսա Գամբարը: Ըստ նրա Ահմեդովան բացահայտ ասում է, որ երկրում մեկ ընտրող կա, իսկ պատգամավորների ցուցակը կազմավորվում է նախօրոք և փոփոխվում է՝ կախված թեկնածուների դրամապանակի չափից:

Այդ աղմկահարույց տեսահոլովակը ցույց է տալիս նաև, որ ղեկավար կուսակցությունը չէ, որ ձևավորում է իր պատգամավորության թեկնածուների ցուցակները: Բոլոր պատգամավորներին, որոնց մեջ նաև ընդդիմադիրներին, նշանակում են նախօրոք անցկացնելով նախագահի աշխատակազմի զտիչի միջով: Որպես դրա արդյունք, խորհրդարանի նստաշրջանում ոչ մեկը ծպտուն չի հանում այդ անամոթ փաստի մասին, նշել է ադրբեջանական ընդդիմադիր կուսակցության առաջնորդը:

«Փաստինֆո»
Դիտվել է 620 անգամ:
Print Friendly

Leave a Reply