Ցեղասպանությունը վերապրածի դուստրը ԱՄՆ-ում կներկայացնի «Մարդկություն` անմարդկայնության մեջ» իր գիրքը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | October 18, 2012 9:59

«Humanity in the Midst of Inhumanity» (Մարդկություն` անմարդկայնության մեջ) գրքի հեղինակ Շաքե Սեթյանը հոկտեմբերի 21-ին գրքի բովանդակության շուրջ քննարկումներ կանցկացնի ԱՄՆ Ուոթերթաունի Հայկական գրադարանում եւ թանգարանում: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով The Armenian Weekly-ն, գիրքն ուսումնասիրում է 1915թ-ի Հայոց ցեղասպանությունը` հատուկ ուշադրություն դարձնելով այն թուրքմահմեդականներին, որոնք փրկել են հայերի կյանքը` սեփականը եւ ընտանիքի անդամների կյանքը վտանգելու ռիսկի դիմաց:
Գրքում ընդգրկված է 16 պատմություն, որոնք ներկայացրել են թուրք մահմեդականների ձեռքից փրկված` Ցեղասպանությունը վերապրածների ժառանգները: Հեղինակը գրքում անդրադարձել նաեւ ամերիկահայերի առաջին սերնդի կրած դժվարություններին եւ նրանց նկատմամբ ցուցաբերված խտրականությանը, ինչպես նաեւ Ցեղասպանության ժխտման դեմ թուրքական կողմից տարվող աշխատանքներին:

Ցեղասպանությունը վերապրածի դուստր Շաքե Սեթյանը կրթության գծով դոկտորի աստճան ստացել է Մասաչուսեթսի համալսարանում: Նա դասավանդել է Սփրինգֆիլդի քոլեջում, Քեյփ Քաթի եւ Ացախի համալսարաններում: Սեթյանը մեկ տարի ապրել է Արցախում եւ կատարել կամավորական աշխատանքներ: Ներկայում նա ապրում է Մասաչուսեթսում, երեք երեխայի մայր է եւ հինգ թոռան տատիկ:

 

Դիտվել է 1352 անգամ:
Print Friendly

Leave a Reply