Հոկտեմբերի 22-ից Երևանի 4 փողոցներում արագաչափեր կգործարկվեն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 18, 2012 9:55

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

Մասնավորապես. 2012 թվականի հոկտեմբերի 22-ից գործարկվելու են Երևան քաղաքի Շիրակի, Բագրատունյաց, Պռոշյան փողոցներում և Արշակունյաց պողոտայում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը:

Տեղեկացնում ենք նաև, որ նշված վայրերում երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը կրկին հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Ճանապարհային ոստիկանություն

Դիտվել է 1118 անգամ:
Print Friendly

Leave a Reply