Գողերը բժիշկներից սխալմամբ կտրված ոտքեր են տարել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 18, 2012 8:11

Վոլգոգրադում գողերը բժշկական տրանսպորտից տարել են անդամահատված ոտքեր, որոնք Դոնի Ռոստովից պետք է տեղափոխեին ուտիլիզացիայի նպատակով: Գողացված վերջույթներից մեկը հայտնաբերվել է Կիրովսկի շրջանի բազմահարկի բակում: Հանցագործները թալանել են մեքենան, չկասկածելով անգամ, թե ինչ կա այդ փաթեթներում:
Գողոնի մասին բնակելի շենքից են հայտնել ոստիկանություն:
Անմիջապես հայտարարությունից հետո մի քանի վարկած դիտարկվեց և ի վերջո, հանգեցին այն եզրակացության, որ վերջույթը մասնագետ է անդամահատել բուժհաստատությունում: Օրեր անց հայտնաբերեցին նաև վերջույթի տիրոջը:
Մինչ ավտոմեքենան կայանել է կանգառում, իսկ վարորդն էլ դուրս է եկել մեքենայից, գողերը մտել են ու տարել առաջին պատահածը, իսկ հետո, տեսնելով փաթեթի պարունակությունը, գցել են շենքի բակում:
Օրերս Ռուսաստանում մեկ ուրիշ դեպք էլ է արձանագրվել. 2 օր առաջ Վլադիմիրսկում գողերը բժշկական տրանսպորտից գողացել են արյան պլազմայով 20 փաթեթ: Թե ինչ են գողերը որոնում բժշկական տրանսպորտում` առայժմ անհայտ է:

Դիտվել է 1054 անգամ:
Print Friendly

Leave a Reply