Անգլիայում հայտնիների սերմնահեղուկի առաջին բանկն է բացվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 18, 2012 7:46

Fame Daddy վեբ-ծառայությունն առաջարկում է ցանկացած կնոջ երեխա ունենալ ասենք` քաղաքականության կամ շոու բիզնեսի աստղից: Ծառայության արժեքը 24 000 դոլար է: “Հանրահայտ հայրիկ” ինտերնետ-ռեսուրսը հայտարարել է սերմնահեղուկի աշխարհում առաջին բանկի բացման մասին, որի դոնորները բացառապես ականավոր ու հայտնի մարդիկ են:
Ֆիրմայի գործադիր տնօրեն Դեն Ռիչարդսն ասել է, որ իրենք ունեն 40 հայտնի մարդու կենսաբանական նյութ, այդ թվում` ռոք աստղի, օսկարակիր դերասանի ու նախկին ֆուտբոլիստի:
Էքսկլյուզիվ ծառայության արժեքը սկսվում է 24 000 դոլարից: Բոլորը, ով կցանկանա աստային գենով երեխա ունենալ, նախապես կայքում թեստ է անցնում` համապատասպան թեկնածուի ընտրության համար, որը կհամապատասխանի “անհատականությամբ, բնավորությամբ ու կենսակերպով”:
Հարցման արդյունքները մշակվում են և ի վերջո գտնում հարմար թեկնածու: Հայտնի հայրիկների անունները խիստ գաղտնի են պահվում, սակայն Ռիչարդսը հավատացրել է, որ բոլոր դոնորները համապատասխան բուժզննում են անցել` ժառանգական հիվանդությունները բացառելու նպատակով: Մենք իսկապես վաճառում ենք հաջողակ մարդկանց սերմնահեղուկը, որոնք իրենց գործունեության ոլորտում հասել են լավագույն արդյունքների: Մեր նպատակն է կանանց գերազանց պայմաններ ու աջակցություն ցուցաբերել այդ պրոցեսի սկզբից ևեթ:
“Կարևոր չէ, ապագա երեխան լավ ձայն կունենա, թե ոչ, կունենա արդյոք դերասանական տաղանդ կամ էլ գեղեցիկ արտաքին: Մեր յուրաքանչյուր դոնոր հրաշալի ընտրություն է մայրերի համար”,-վստահ է Ռիչարդսը:

Դիտվել է 1238 անգամ:
Print Friendly

Leave a Reply