Թուրքական «Գալաթասարայ»-ը հետաքրքրված է Հենրիկ Մխիթարյանով

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 17, 2012 20:59

Ստամբուլում լույս ընծայվող հայկական «Ակոս» պարբերականը լուր է հրապարակել այն մասին, որ թուրքական «Գալաթասարայ» ֆուտբոլային ակումբը հետաքրքրված է Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանի ծառայություններով: Մինչ այդ «Գալաթասարայ»-ը թիմը համալրելու նպատակով հետաքրքրություն էր ցուցաբերում նաև Մադրիդի «Ռեալ»-ի բրազիլացի կիսապաշտպան Կակայի նկատմամբ:
Հենրիկ Մխիթարյանը այս տարի մասնակցել է իր թիմի 15 խաղի`դառնալով 14 գոլի հեղինակ: 2007 թվականից սկսած հանդես գալով Հայաստանի ազգային հավաքականի կազմում Մխիթարյանը 34 հանդիպումներում 9 գոլ է գրանցել: 2009 և 2011 թվականներին Հայաստանում ճանաչվել է տարվա լավագույն ֆուտբոլիստ, իսկ 2011-2012թթ. մրցաշրջանի ընթացքում երկրպագուների կողմից ընտրվել է որպես Դոնեցկի «Շախտյոր»-ի լավագույն խաղացող և արժանացել մրցանակի: 23-ամյա հայազգի տաղանդավոր ֆուտբոլիստը գտնվում է նաև գերմանական ֆուտբոլային ակումբներ «Դորտմունդ»-ի և «Շալկե»-ի ուշադորթյան կենտրոնում:

Դիտվել է 1024 անգամ:
Print Friendly

Leave a Reply