Ջերմաստիճանը կնվազի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 17, 2012 16:53

Հոկտեմբերի 18-ից 21-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում, Գեղարքունիքում և Վայոց ձորում սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ, առանձին հատվածներում`մառախուղ: Քամին` հյուսիս-արևելյան 2-7 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 18-ից 19-ը աստիճանաբար կնվազի 3-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում`5-7 աստիճանով, 22-ի ցերեկը նույնքանով կբարձրանա:

Երևանում հոկտեմբերի 18-ից 21-ը կդիտվի փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում: 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Դիտվել է 1289 անգամ:
Print Friendly

Leave a Reply