Հսկաների բախումը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | October 17, 2012 15:21
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարերի շրջանակում կայացած վերջին տուրի հանդիպումներից, թերևս, ամենից դիտարժանը եվրոպական I խմբում ընգրկված Իսպանիայի և Ֆրանսիայի հավաքականների մրցամարտն էր: Այն ֆուտբոլին հսկաների բախում էր: Բանն այն է, որ երկու երկրների հավաքականների կազմերում էլ շատ են վառ անհատականությունները, աստղերը: Ընդ որում, նրանք անզիջում պայքար էին մղում: Իսկ խաղավերջում միմյանց բախվեցին Մադրիդի «Ռեալի» խաղացողներ, Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլիասը և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Քարիմ Բենզեման և, վերջինս վնասվածք ստանալով, դուրս եկավ խաղադաշտից: Փոխարենը հերոսացավ նրան փոխարինած Օլիվյե Ժիրուն, որը մրցավարի կողմից ավելացված խաղաժամանակի վերջին վայրկյաններին, գլխի հարվածով գրավեց իսպանացիների դարպասը և իր թիմին փրկեց պարտությունից: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1:
Հավելենք, որ 42-րդ րոպեին իսպանացի Սեսկ Ֆաբրեգասը չկարողացավ անվրեպ իրացնել 11 մ-ոց տուգանային հարվածը:
Իսպանիայի և Ֆրանսիայի հավաքկանները վաստակել են 7-ական միավոր և գլխավորում են աղյուսակը:
Տեխնիկական արդյունքներ
Իսպանիա – Ֆրանսիա` 1:1
Սերխիո Ռամոս, 25 – Օլիվյե Ժիրու, 90






Facebook
Tweet This
Email This Post
