Իտալիայի հավաքականը մեծացնում է անջրպետը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | October 17, 2012 14:49
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում Հայաստանի հավաքկանի հետ միասին B խմբում ընդգրկված թիմերի մասնակցությամբ կայացավ երկու հանդիպում: Իտալացիները հաղթեցին դանիցիներին, իսկ չեխերը ոչ-ոքի խաղացին բուլղարացիների հետ:
Իտալիայի հավաքականն ունի 10 միավոր: Երկրորդ տեղում Բուլղարիայի ներկայացուցիչներն են` 6 միավոր: Չեխիան ունի 5 միավոր: Հայաստանի ազգային հավաքականը 3 միավորով 4-րդ տեղում է: 2 միավոր է վաստակել Դանիայի ընտրանին: Իսկ ահա, Մալթայի հավաքականը եզրափակում է աղյուսակը` 0 միավոր:
Տեխնիկական արդյունքներ
B խումբ
Իտալիա – Դանիա` 3:1
Ռիկարդո Մոնտոլիվո, 33, Դանիելե Դե Ռոսի, 37 , Մարիո Բալոտելի, 54 – Վիլյամ Կվիստ, 45
Հեռացում` Պաբլո Օսվալդո (Իտալիա, 46)
Չեխիա – Բուլղարիա` 0:0






Facebook
Tweet This
Email This Post
