Հինգ հավակնորդ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 17, 2012 14:26

Հինգ քաղաքներ հավակնում են 2018 -ի ամառային պատանեկան օլիմպիական խաղերի մասնակիցներին հյուրընկալելու համար: Հայտերի ընդունման ավարտին ստացվել են դիմումներ Բուենոս Այրեսից (Արգենտինա), Գլազգոյից (Մեծ Բրիտանիա), Գվադալահարայից (Մեքսիկա), Մեդելյինից (Կոլումբիա) և Ռոտերդամից (Հոլանդիա):

Ձևավորված աշխատանքային խումբը կգնահատի երկրների պատրաստվածության աստիճանը և համապատասխան զեկույց կներկայացնի: Հենց դրա արդյունքում էլ կընդունվի որոշումը, որը կհայտարարվի 2013 -ի հուլիսի 4-ին Լոզանում:

Դիտվել է 1278 անգամ:
Print Friendly

Leave a Reply