“Վեդի Ալկո”-ի գործերն այնքան էլ լավ չեն…

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | October 17, 2012 16:02

“Վեդի ալկո”-ի գործերն այնքան էլ լավ չեն, արտադրման ծավալներները չեն ավելանում, իսկ արտահանման ծավալներն էլ պակասել են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ընկերության հիմնադիր նախագահ Մանվել Ղազարյանը:

Սակայն, այս  հանգամանքը չի խանգարում, որպեսզի “Վեդի Ալկո”-ն շարունակի խաղող մթերել գոյւղացիներից. “«Վեդի Ալկո» ընկերությունը կարող է խաղող ընդհանրապես չմթերել, բայց հաշվի առնելով տարիների փոխադարձ գործընկերային պարտավորությունները գյուղացիների հետ՝ մթերում է”:

Լրագրողի հարցին, թե պետությունը միջամտում է իրենց գործերին` պարտադրելով մթերում իրականացնել, Ղազարյանն ասաց, որ ոչ մի պարտադրանք էլ չկա պետության կողմից, սակայն, միևնույն ժամանակ նշեց, որ գյուղնախարարը, այսինքն` պետության ներկայացուցիչն ամեն օր իրենց ընկերությունում է լինում ու հետևում է մթերման և մյուս աշխատանքներին:

Իսկ դրանից բխող մյուս հարցին, թե եթե պետությունը չի միջամտում իրենց գործերին, այդ դեպքում ի՞նչ գործ ունի պետության ներկայացուցիչը նրանց ընկերությունւոմ այն էլ ամեն օր, “Վեդի Ալկո”-ի հիմնադիրը դժվարացավ պատասխանել:

Իսկ թե արդյո՞ք “Վեդի Ալկո”-ն, այդքան շատ մթերելով խաղող, վերջում լճացման առաջ չի կանգնի, Մ. Ղազարյանն ասաց, որ կոնկրետ արենի գինի ստանալու համար անհրաժեշտ է, որ արենի տեսակի խաղողը առնվազն երկու տարի հնեցվի կաղնու տակառների մեջ, ուստի այդ մասով, փաստորեն, իրենց կատարած մթերումը միանգամայն օրինաչափ է:

Ղազարյանը, սակայն, հույս հայտնեց, որ երբ իրենց գործերը լավանան, իրենք կավելացնեն մթերման ծավալները:

“Մեր ընկերությունը խաղող մշակողի կողքին է` անկախ նրանից, պե՞տք է, թե՞ ոչ: Մենք ամեն օր կատարում ենք մթերում և դրանով մշակողների խնդիրներն ամեն օր նվազում և թեթևանում են: Տարի է եղել` մրցույթ է եղել, թե ով է այդ բաժինը մթերելու, հաղթել է ուրիշը, իսկ խաղող մշակողը նախընտրել է մեզ տալ”,- ավելացրեց գործարարը:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 1522 անգամ:
Print Friendly

Leave a Reply