ՌԴ Պետդուման քննարկում է անօրինական միգրացիայի դեմ նոր օրենքի նախագիծ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 17, 2012 12:54

Կառավարությունն այսօր Պետական Դումայի ուշադրությանն է ներկայացրել ՌԴ Քրեական օրենսգրքում փոփոխություններ մտցնելու մասին նախագիծ, որը նախատեսում է անօրինական միգրացիայի նկատմամբ պայքարի կտրուկ խստացում:

Ըստ «pravo.ru» կայքի, իրավական կիրառական փորձը վկայում է, որ անօրինական միգրացիայի դեպքերի թիվը դեպի Ռուսաստան մեծանալու միտում ունի: Եթե 2006թ.-ին Միգրացիայի դաշնային ծառայության նյութերով հարուցվել է 228 քրեական գործ, ապա 2011թ.-ի արդյունքներով այդ թիվն արդեն կազմել է 385:

Այսօր ՌԴ Քրեական օրենսգրքով անօրինական միգրացիա կազմակերպելու համար նախատեսված են պատիժների զանազան տեսակներ և չափեր՝ տուգանք, հարկադիր աշխատանք, ուղղիչ աշխատանք, պարտադիր աշխատանք, ազատազրկում՝ տեղաշարժի սահմանափակմամբ, կամ՝ առանց դրա:

Նոր օրենսդրական նախաձեռնությունն առաջարկում է ավելացնել պատժի չափն ու ժամկետները: Օրինակ, առավելագույն տուգանքը 200 հազարից առաջարկվում է հասցնել 300 հազար ռուբլու, պարտադիր աշխատանքի ժամկետը՝ 360-ից 420- ժամի, ուղղիչ աշխատանքների և հարկադիր աշխատանքների պատժի ժամկետը կավելանա նույնական՝ 1-ից կդառնա 2 տարի:

Ավելացնենք, որ նույն արարքները կրկնելու դեպքում ազատազրկման ժամկետը 5-ից առաջարկվում է հասցնել 7 տարվա:
Հեղինակ:
«Փաստինֆո»

Դիտվել է 1243 անգամ:
Print Friendly

Leave a Reply