Ապօրինի ծառահատում է կատարել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 17, 2012 12:28

Հոկտեմբերի 16-ին, ժամը 15.50-ին, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Փամբակ գյուղից բերման են ենթարկել 1974 թ. ծնված Ալբերտ Ա.-ին, որի վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է 3 խմ փայտանյութ:
Վարորդը համապատասխան փաստաթղթեր չի ներկայացրել՝ հայտարարելով, որ փայտանյութը պատրաստել է ինքը՝ Վահագնաձոր համայնքի հարակից անտառում սղոցով ապօրինի հատելով 2 կանգուն ծառ:
Պատճառված վնասի չափը և ծառերի տեսակները պարզվում են:
Ոստիկանությունից հաղորդում են, որ կատարվում է հետաքննություն:

Դիտվել է 1182 անգամ:
Print Friendly

Leave a Reply