6-ամյա երեխան լուցկով խաղալու հետևանքով հրդեհել է անասնակերը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 17, 2012 12:20

Հոկտեմբերի 13-ին ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Քարահունջ գյուղի բնակիչներից մեկի անասնակերի պահեստի տանիքում հրդեհ է բռնկվել:
Հրդեհը մարվել էր նույն օրը, ժամը 14.52-ին` մարտական 1 հաշվարկի ուժերով:
Հրդեհի հետևանքով այրվել էր պահեստի տանիքը և պահեստավորված 200 հակ խոտը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տանտիրոջ 6-ամյա որդու կողմից լուցկու հետ խաղալու հետևանքով:
Պատճառված նյութական վնասի չափը կազմում է 250.000 դրամ:
Ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր:

Դիտվել է 1096 անգամ:
Print Friendly

Leave a Reply