Դաունինգ սթրիթում կռվի են բռնվել վարչապետի ու ֆինանսների նախարարի կատուները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 17, 2012 11:52

Բրիտանիայի “առաջին”  կատուները կռվի են բռնվել վարչապետի նստավայի մոտ: Կռվի նախաձեռնության հեղինակը ֆինանսների նախար Օսբորնի կատուն էր: Այդ պահին պահակակետում հսկող ոստիկանները չեն կարողացել անտարբեր մնալ ու իսկույն բաժանել են կռվարարներին: Դրանից հետո Լարրին գնացել է տուն, իսկ նրան նեղացնող Ֆրեյան շարունակել է ճեմել բակում:
Կատուների ագրեսիայի պատճառն այդպես էլ անհայտ է մնացել:  Հնարավոր է, որ նրանք նույն տարածքում միմյանց ներկայությունը պարզապես չեն հանդուրժում:
Ֆրեյան զբաղեցրել է Լարրիի տեղը սեպտեմբերի կեսին:  Լարին “հեռացվել է աշխատանքից”` Դաունինգ սթրիթի գլխավոր մկնորսի պաշտոնից, քանի որ շատ ծույլ էր ու քամահրանքով էր վերաբերվում իր պարտականություններին:  Իր “պաշտոնավարության”  ընթացքում Լարին ընդամենը մեկ մուկ է որսացել:

Դիտվել է 954 անգամ:
Print Friendly

Leave a Reply