Երևանի Արցախի և Ռոստովյան փողոցների խաչմերուկում մեքենաներ են բախվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 17, 2012 11:54

Հոկտեմբերի 16-ին, ժամը 02.15-ին, Երևանի Արցախի և Ռոստովյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Նիսսան»-ի վարորդը և «ՎԱԶ-2121»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ կատարվում է քննություն:

Դիտվել է 1195 անգամ:
Print Friendly

Leave a Reply