Չեխական պահեստում հայտնաբերել են 7 հազար շիշ թունավոր ռոմ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 17, 2012 11:13

Չեխական Զլին քաղաքում  ալկոհոլի առևտրով զբաղվող մի ընկերության պահեստում ոստիկանությունը հայտնաբերել է  7600 շիշ ”Տուզեմեկ” ռոմ   մահացու  մեթիլ սպիրտի պարունակությամբ:

Քիմիական անալիզի համաձայն, շշերում հավասար քանակությամբ եղել է մեթիլ և սննդի էթիլ սպիրտ:

”Եթե այդ ապրանքը հասներ սպառողին, ապա հազարավոր մարդիկ կմահանային”,-հայտնել է տեսուչ Կոպրշիվը:

2012-ի սեպտեմբերին կեղծ ալկոհոլից Չեխիայում մահացավ 28 մարդ:  Ընդհանուր առմամբ երկրում  շուրջ 15 հազար լիտր թունավոր սպիրտ է դուրս եկել վաճառքի, որից նաև հասել է հարևան երկրներ, օրինակ` Լեհաստան, որտեղ դրանից 4 մարդ է մահացել:

Մեթիլ սպիրտն ուժեղ թույն է, որն առաջացնում է կուրություն ու հանգեցնում մահվան: Մարդու համար մահացու է 30 գ-ը:

Դիտվել է 1081 անգամ:
Print Friendly

Leave a Reply