Տրակտորը շրջվել է ձորակը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 17, 2012 10:46
Հոկտեմբերի 16-ին, ժամը 15.55-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի Արփի գյուղում՝ ապակու հանքի տարածքում, տրակտոր է շրջվել ձորակը և կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Կամացու» մակնիշի տրակտորը (վարորդ` 1977 թ. ծնված Հովիկ Հակոբյան) շրջվել է ձորակը:
Փրկարարները ձորակից դուրս են բերել Հ. Հակոբյանին: Վերջինիս տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է:






Facebook
Tweet This
Email This Post
