Կործանված թուրքական ինքնաթռի գեներալը գերի է եղել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 17, 2012 9:11

Այս տարվա հունիսի 22-ին Թուրքիայի Մալաթիա քաղաքից թռիչք կատարած թուրքական հետախուզական RF-4E Phantom ինքնաթիռը Սիրիայի ազատության բանակի կողմից Լազքիյե քաղաքում ոչնչացվել էր, իսկ ինքնաթռում գտնվող երկու օդաչուներն էլ զոհվել էին:
Սակայն թուրքական «Haberler» հաղորդում է, որ անցած շաբաթ «El Arabiya» ալիքի Դուբայում գտնվող կենտրոնը մի տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, որ Սիրիայի ազատության բանակին պատկանող Selman-ı Farisi միավորման զինվորների հետ նստած է նաև վերոհիշյալ ինքնաթռի օդաչուներից մեկը`կոչումով գեներալ: Սիրողական տեսախցիկով նկարահանված տեսանյութում ընդդիմադիրները ցույց են տալիս նաև օդաչուի անձնագիրը:
Պարզվում է, որ ինքնաթռի կործանումից հետո օդաչուներին կենդանի գերի են վերցրել: Ապա, ինչպես նշել է «El Arabiya»-ն, Մոսկվայից եկած հրամանով օդաչուներին սպանել են, իսկ մարմինները գցել ծովի ափին:

Դիտվել է 748 անգամ:
Print Friendly

Leave a Reply