“Մենք ձեզ շատ ենք վստահում”.ԱՄՆ-ի դեսպան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 17, 2012 9:07

Անկարայում ԱՄՆ-ի դեսպան Ֆրանսիս Ռիքարդոնեն հետուստաալիքների Անկարայի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում խոսել է սիրիական ճգնաժամի մասին: Նա նշել է, որ սիրիական ինքնաթիռը իջեցնելու ժամանակ Թուրքիան կողմնորոշված և հանգիստ պահվածք դրսևորեց:
«Սիրիայի և Թուրքիայի միջև պատերազմի ծագման հավանականություն չենք տեսնում: Ձեզ օգնելու համար կանենք հնարավոր ամեն բան: Բարեկամ երկրների հետ ինֆորմացիայի փոխանակում ենք կատարում: Պատերազմի հավանականություն չենք տեսնում, սակայն դա չի նշանակում, որ ԱՄՆ-ը թուլացնում է զգոնությունը: ԱՄՆ-ը Թուրքիայի և Հորդանանի նման վստահում է իր գործընկերներին: Ասադի ռեժիմի զինված ուժերը ոչ Թուրքիայի, ոչ էլ դաշնակիցների համար բավարար չեն: Մենք ձեզ շատ ենք վստահում: Մեր ընդհանուր թշնամին Սիրիան և PKK-ն են, իսկ նրանք թույլ են»,-դեսպանի խոսքերն է վկայակոչում թուրքական «Yeni şafak»-ը:

Դիտվել է 754 անգամ:
Print Friendly

Leave a Reply