Ադրբեջանցիների ցանկությունները` ապատեղեկատվության տեսքով
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 4, 2010 12:22Ադրբեջանական լրատվամիջոցները Սումգայիթյան ջարդերի տարելիցի կապակցությամբ օրերս տեղեկատվություն էին տարածել, իբր Սուգայիթ քաղաքը դարձել է Eurocities կազմակերպության անդամ: Այդ կազմակերպությունը հիմնվել է 1986թ. և միավորում է եվրոպական 30 երկրների ավելի քան 130 խոշոր քաղաքներ:
Բլոգեր Տիգրան Քոչարյանն այսօր տեղեկատվություն տարածեց այն մասին, որ իր ընկերներից Մարկ Բեարմանը նամակ է հղել կազմակերպությանը` խնդրելով պարզաբանել ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը և հիշեցնելով, որ Սումգայիթում՝ քաղաքի բնակիչ հայերի մասսայական կոտորածներ են կազմակերպվել Խորհրդային Միության գոյության վերջին շրջանում:
Կազմակերպության գլխավոր քարտուղար Պոլ Բեվանը պատասխան նամակում հերքել էր ադրբեջանցիների տարածած լուրը. «Սումգայիթը Եվրասիթիսի անդամ չի և անդամակցության դիմում անգամ չի տվել»:







Facebook
Tweet This
Email This Post
