Հոլանդիայում մեծ գողություն է տեղի ունեցել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 17, 2012 8:59

Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքի թանգարաններից մեկում գիշերը տեղի ունեցած գողության հետևանքով ճանաչված նկարիչներին պատկանող 7 կտավ է գողացվել: Գողության դեպքը տեղի է ունեցել մի հիմնադրամի հատուկ հավաքածուի ցուցադրության սրահում: Դեպքի մասին հաղորդում է «Anadolu» գործակալությունը:
Հոլանդիայի ոստիկանության կատարած հետաքննության արդյունքում պարզվել է, որ գողացված աշխատանքներից երկուսը պատկանում են Քլոդ Մոնեին, իսկ մյուսներն էլ Պաբլո Պիկասոյին, Անրի Մատիսին, Պոլ Գոգենին, Մեյեր դը Անին, Լյուսիեն Ֆրեյդին:
Հայտնի է դարձել, որ գողացված ստեղծագործությունների ընդհանուր արժեքը միլիոնավոր եվրոների է հասնում: Այժմ դեպքի առնչությամբ հարցաքննություններ են ընթանում, ինչպես նաև ուսումասիրվում են անվտանգության տեսախցիկի արձանագրությունները:

Դիտվել է 732 անգամ:
Print Friendly

Leave a Reply