Էրդողանը հանդիպել է Ահմադինեջադի հետ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 17, 2012 8:10

Թուրքիայի վարչապես Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում մասնակցել է Տնտեսական համագործակցության կազմակերպության 12-րդ գագաթաժողովին, ինչպես նաև երկկողմ հանդիպումներ է ունեցել ժողովի մի շարք մասնակիցների հետ:
Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը`Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարի հետ խոսակցությունից հետո, Էրդողանը հանդիպել է նաև Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև սիրիական հարցը: Ներկայացնելով իրենց միանման վերաբերմուքը սիրիական ճգնաժամի նկատմամբ`Էրդողանը և Ահմադինեջաթը նշել են, որ Թուրքիան և Իրանը, ինչպես նաև տարածաշրջանի մյուս երկրները պետք է արդյունավետ աշխատեն Սիրիայում արյունահեղության դադարեցման համար ճանապարհներ գտնելու ուղղությամբ:
Այնուհետև Էրդողանը հանդիպել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Դիտվել է 1693 անգամ:
Print Friendly

Leave a Reply