Աբդուլլահ Գյուլը Twitter-ում ամենաազդեցիկ քաղաքական գործիչն է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 17, 2012 8:07

Թուրքական «Zaman»-ը գրում է, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը գլխավորում է Twitter սոցիալական կայքի «ամենաազդեցիկ քաղաքական գործիչներ» էջի «պաշտոնյաներ և կազմակերպություններ» կատերգորիան: Նույն կատեգորիայում առաջատար տեղեր են զբաղեցնում նաև փոխնախագահ Բյուլենթ Արընչը, արտգործ նախարար Ահմեդ Դավութօղլուն, Եվրոմիության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշը:
Ֆրանսիական լրատվական «AFP» գործակալությունը Twitter-ում աշխարհի քաղաքական գործիչների ազդեցիկությունը չափելով արձանագրել է, որ Գյուլին սոցիալական ցանցում 2 մլն 310 հազար 261 հոգի է հետևում, և նա 2 հազար 280 միավորով գլխավորում է այդ ցուցակը: Երկրորդ տեղում գտնվում է Ռուսաստանի վարչապետ Դմիտրիյ Մեդվեդևը`1 մլն 490 հազար 160 հոգի արդյունքով: Հետաքրքրական է, որ հրապարակված ցուցակում Թուրքիայի վարչապետ Էրդողանը 1 մլն 847 հազար 906 հոգի ցուցանիշով զբաղեցնում է միայն 12-րդ հորիզոնականը:

Դիտվել է 899 անգամ:
Print Friendly

Leave a Reply