Պերուում մարդու չափ չղջիկ են որսացել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 17, 2012 4:56

Օրերս Պերուի բանակի զինվորները հսկայական չղջիկ են որսացել, որը մի քանի օր  հարձակվում էր մարդկանց վրա ու սարսափի մեջ պահում տեղաբնակներին: Բացի այդ, շատերը համոզված էին, որ ընտանի կենդանիների վրա հենց այդ  կենդանին է հարձակվում: Չղջիկի թևերի բացվածքը հասնում է 2 մետրի:

1874-ին ֆրանսիացի նատուրալիստ Ալֆոնս Թրուսենելը գրել է.”Չղջիկ. հրեշավոր էակ, անուրջների, մղձավանջների, ուրվականների ու հիվանդ երևակայության  խորհրդանիշ… Համընդհանուր անճշտությունն ու հրեշավորությունը, որ նկատվել են չղջիկի օրգանիզմում, ահավոր շեղումները զգայարանների  կառուցվածքում, որը հնարավորություն է տալիս այդ այլանդակ կենդանուն լսել քթով և տեսնել ականջներով.այդ ամենն ասես հատուկ  արված է նրա համար, որ չղջիկը դառնա հոգեկան խախտումների  ու խելացնորության խորհրդանիշ”:

Դիտվել է 1477 անգամ:
Print Friendly

Leave a Reply