Քենեդին ցանկանում էր Կուբայի վրա միջուկային ռումբ գցել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 17, 2012 4:36

Ծանր սրտով ու պարտքի զգացումով Քենեդիի գրադարանի աշխատակիցները հրապարակել են, բարեբախտաբար, նախագահի  այդպես էլ չարտաբերված դիմումը, որը նա պատրաստել էր Կարիբյան ճգնաժամի ժամանակ հնարավոր  ամենավատ սցենարի դեպքում, եթե  այնուամենայնիվ պատերազմը ԽՍՀՄ-ի հետ տեղի ունենար:

Տպագիր տեքստով թերթիկը հայտնաբերվել է Քենեդիի արխիվում: Նախագահը հայտարարում է Կուբա ներխուժման մասին: Գրոհը նույնպես պլանավորված է ամենայն մանրամասնությամբ: Ամեն ինչ պետք է սկսվեր 500 օդային հարվածով, իսկ հետո, Ազատության կղզու լողափերին պետք է  իջեցվեր  100 հազար ամերիկացի դեսանտ: Բացի այդ, Քենեդին պատրաստ էր միջուկային զենք կիրառել, ընդ որում` առաջինը: Հետաքրքիր փաստաթղթերից է նաև Ֆիդել ու Ռաուլ Կաստրոների  և Չե Գևարայի սպանության պլանը: Այս երեքի գլխի համար ամերիկացիները պատրաստ են  գրեթե 150 հազար դոլար վճարել: Ընդ որում, այդ օպերացիայի համար պլանավորվել է ներգրավել նաև ամերիկյան ու կուբայական մաֆիային:

Դիտվել է 1303 անգամ:
Print Friendly

Leave a Reply