Մարսի վրա պոլիէթիլենե փաթեթ են հայտնաբերել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | հոկտեմբերի 17, 2012 4:16
ՆԱՍԱ-ի մասնագետները շարունակում են հետաքրքրությամբ ու տարակուսանքով զննել մարսյան լանդշաֆտի լուսանկարները, որոնք երկիր է ուղարկել Curiosity սարքը: Այս անգամ ևս սարքը լուսանկարել է “ոտքերի տակ եղածը”: Ուսումնասիրել են դրանք ու ապշել` որտեղից է մարսի վրա հայտնվել պոլիէթիլենե տոպրակի կտորը:
Սենսացիայի սիրահարներն իսկույն հետևություններ արեցին, որ դա կրկին վկայում է արտաերկրային քաղաքակրթությունների գոյության մասին, իսկ գիտնականները հակված են կարծելու, որ այն պոկվել է Curiosity-ից: Ամեն դեպքում, դեռևս ոչինչ հատատ չի կարելի ասել:
Դիտվել է 1615 անգամ:





Facebook
Tweet This