Վրացական “Իմեդի” հեռուստաընկերությունը վերադարձրել են Փաթարկացիշվիլու ընտանիքին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 17, 2012 3:51

2000-ականների սկզբին ստեղծված վրացական “Իմեդի”հեռուստաընկերությունը վերադարձվել է  2008-ին Լոնդոնում մահացած ընդդիմադիր օլիգարխ Բադրի Փաթարկացիշվիլու ընտանիքին, հայտնում է վրացական “Հայացք” թերթը:

Հայտարարությունն արել է հեռուստաընկերությունը: Փաստաթղթում ասվում է, որ Փաթարկացիշվիլու ընտանիքի ու ներկայիս տիրոջ` Georgia Media Production Group-ի միջև պայմանավորվածություն է ձեռքբերվել:

Հեռուստաընկերությունը ստեղծել էր միլիարդատեր Փաթարկացիշվիլին ու ժամանակին Վրաստանի  ընդդիմադիր առաջատար հեռուստաալիքն էր: 2007-ին Փաթարկացիշվիլին քաղաքականություն գալով, “Իմեդիի” ակցիաները հանձնեց Ռուպերտ Մեևդոկի News Corporation ընկերությանը` կառավարման:  2007-ին Թբիլիսիում բողոքի  ակցիաների ցրման ժամանակ հեռուստաընկերություն ներխուժեցին հատուկ ծառայությունները, որից հետո այն ժամանակավորապես  դադարեցրեց հեռարձակումը:

2008-ին Փաթարկացիշվիլին սրտի նոպայից մահացավ Լոնդոնում:

Սեպտեմբերի կեսերին հայտնի դարձավ, որ հանգուցյալի ընտանիքը նախկին  Փաթարկացիշվիլու նախկին գործընկեր Բորիս Բերեզովսկու հետ վիճելի բաժնեմասերի շուրջ համաձայնություն է ձեռքբերել, որից հետո Բերեզովսկին այլևս այդ ակտիվների նկատմամբ պահանջներ չունի:

Դիտվել է 1169 անգամ:
Print Friendly

Leave a Reply