Նոր մահացու հիվանդությունը կարող է մարդկության վերացման պատճառ դառնալ.գիտնականներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 17, 2012 3:29

Գիտությանը նախկինում անհայտ մահացու հիվանդության  մանրէ են հայտնաբերել Մեծ Բրիտանիայի գիտնականները.նրանց հայտարարությունների համաձայն,մոտ ապագայում Մեծ Բրիտանիայում համաճարակը կարող է սպանել մարդկությունը:

“Արմագեդոնի մանրէի”  զոհերից մեկը 38-ամյա բրիտանացի է եղել: Օրերս նա   լոնդոնյան հիվանդանոցում մահացել է ղրիմ-կոնգոլեզյան հեմոռագիկ  վիրուսային տենդից:

Այս հիվանդության ախտանաշաններն են` գլխացավը, հոդացավը, սրտխառնուքը և բարձր ջերմությունը: Հիվանդության զարգացման հետ մարդու մարմնի վրա առաջանում են մեծ արյունազեղումներ, ու ներքին օրգանների անվերահսկելի արյունահոսություն: Ենթադրվում է, որ հիվանդը վարակվել էր Աֆղանստանում, ուր եղբոր հարսանիքի առիթով էր մեկնել: Տվյալ հիվանդությունը տարածված է Ասիայի ու Աֆրիկայի ընտանի ու վայրի կենդանիների մեջ, դրա հարուցիչը տիզի տարատեսակ է: Ենթադրվում է, որ այդ վարակից մահացել է առնվազն 2 մարդ:

Հետազոտության ընթացքում բրիտանացի գիտնականները պարզեցին, որ հիվանդությունը կենդանուց մարդուն է  փոխանցում գիտությանը դեռևս անհայտ մի մանրէ: Գենային սկանավորման շնորհիվ պարզեցին նաև, որ այդ մանրէն ատիպիկ պնևմոնիայի վիրուսի ընտանիքից է, որը 2003-ին շուրջ 1000 մարդու կյանք խլեց:

Բրիտանիայի առաջատար մանրէաբաններից պրոֆեսոր Ջոն Օքսֆորդը նախազգուշացրել է` հիվանդության համաճարակ հնարավոր է լինի 5 տարուց: Նրա կարծիքով, սա սուպերգրիպի նոր շտամմն է: Վարակը կսկսի ոչնչացնել մարդկանց Ասիայում ու Աֆրիկայում, իսկ հետո կտարածվի մնացյալ աշխարհում: Այն  մարդուն կփոխանցվի ընտանի ու վայրի կենդանիներից:

Դիտվել է 1317 անգամ:
Print Friendly

Leave a Reply