Սիրիայում ընդդիմադիրները 20 զինվորի են գնդակահարել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 17, 2012 2:18
Բրիտանական «Sunday Times» պարբերականը Սիրիայում ընթացող պատերազմի մասին լուրերում հրապարակել է մի լուսանկար, որտեղ պատկերված է , թե ինչպես Էլ Նուսրա ընդդիմադիր ճակատի անդամներից մեկը Հալեպում գերի վերցված մոտ 20 զինվորների է գնդակահարում: Այս մասին գրում է թուրքական «Radikal»-ը:
Լուսանկարում երևում է, որ մայթի եզրին պառկած զինվերները, որոնց ձեռքերն ու աչքերը կապված են, մեկ առ մեկ գնդակահարվում են: Հաղորդվում է, որ Սիրիայի բանակից մի գեներալ այս գործողությունից հետո Հալեպի այն շրջաններում, որտեղ ընդդիմադիրներն են գտնվում, ուժեղ օդային հարձակում է սկսել:






Facebook
Tweet This
Email This Post
