Թուրքիայում և Հորդանանում սիրիացիները խիստ կարիքի մեջ են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 17, 2012 2:14

   ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Վիկտորիա Նուլանդը օրվա մամլո ասուլիսում հայտարարել է, որ ԱՄՆ-ը և՜ Սիրիային, և՜ հարևան երկրներին ՄԱԿ-ի հումանիտար օգնություն տրամադրելու գործում ամենամեծ ներդրումն ունեցող երկրներից մեկն է:

Խոսնակ Նուլանդը նշել է. «Մենք այդ գործում ակտիվորեն համագործակցում ենք մեր գործընկերների հետ ամբողջ աշխարհում և կոչ ենք անում արձագանքել ինչպես Սիրիայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս գտնվող սիրիացիներին օգնելու ՄԱԿ-ի կոչին, ինչպես  ու հարևան երկրներին: Հատկապես Թուրքիայում և Հորդանանում այս պահին մարդիկ խիստ կարիքի մեջ են»,-հաղորդում է «Anadolu» գործակալությունը:

Նուլանդը նաև նշել է, որ ԱՄՆ-ը աջակցում է Թուրքիային Սիրիայի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու վերաբերյալ որոշման մեջ:

Դիտվել է 685 անգամ:
Print Friendly

Leave a Reply