ԱՄՆ պետքարտուղարությունը դիրքորոշում է հայտնել հայկական օդանավի առնչությամբ

Պաշտոնական, Օրվա լուր | | October 16, 2012 17:13

Վաշինգթոնը պաշտպանում է սիրիական օդանավերի համար իր օդային տարածքը փակելու որոշումը, բացառությամբ հումանիտար օգնություն տեղափոխող թռիչքների: Այս մասին, հոկտեմբերի 15-ին, բրիֆինգում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը:

Նա նաեւ կոչ է արել Սիրիայի հարեւան երկրներին զգոն լինել այն հարցում, թե ինչպես է օգտագործվում իրենց օդային տարածքը, «հատկապես հիմա, երբ մենք կոնկրետ օրինակ ունենք»:

«Սակայն, ես կցանկանայի նշել, որ Թուրքիան բացառություններ է անում հումանիտար օգնության համար»,-ասել է Նուլանդը, հիշեցնելով հայկական օդանավի համար արված բացառությունը, որը թռիչք է իրականացրել Թուրքիայի օդային տարածքով՝ պայմանով, որ բեռը պետք է զննում անցնի:

Նշենք, որ սիրիական օդանավերի համար Թուրքիայի օդային տարածքի փակումը չի կարող կապ ունենալ հայկական հումանիտար օգնությունը Հալեպ հասցնելու հետ, քանի որ այն իրականացրել է բեռնափոխադրումներ իրականացնող հայկական «AIR Armenia» ընկերությունը:

NEWS.am

Դիտվել է 1848 անգամ:
Print Friendly

Leave a Reply