Երկիր մոլորակի բնակչության գրեթե 15-30 տոկոսը կիսաքաղց ու սոված վիճակում է, սակայն Հայաստանում այդ խնդիրը չկա. Մելիտա Հակոբյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 16, 2012 16:47

“Փառք մեր տեղական լավագույն արտադրողներին` սկսած կաթնամթերքի և մսամթերքի բնագավառից մինչև հյութերի, ալկոհոլային խմիչքի բնագավառ, որ կարողանում ենք տարբեր բնագավառներում ինքնաբավ երկիր համարվենք”,- այսօր լրագրողների հետ հանդպմանն ասաց “Սպառողների ազգային ասոցիացիայի” նախագահ Մելիտա Հակոբյանը` շնորհավորելով մեր երկրի բնակչությանը Սննդի համաշխարհային օրվա կապակցությամբ:
Մ. Հակոբյանն ասաց, սակայն, որ մենք չենք կարող հստակ ասել, ոչ 100%-ով կարողանում ենք մեր ազգաբնակչությանը սննդամթերքով ապահեվել, որովհետև մենք մեծ մասով ներկրում ենք, ինչև մեզ համար պրոբլեմ է. “Մենք 85 տոկոսով ներկրող երկիր ենք և դա շատ վատ է”:
Նա նշեց, որ Երկիր մոլորակի բնակչության գրեթե 15-30 տոկոսը կիսաքաղց ու սոված վիճակում է, սակայն, հուրախություն մեզ, փաստեց, որ Հայաստանում այդ խնդիրը չկա:
“Մենք փոքր երկիր ենք, և պետք է այնքան զարգանանք տարբեր հարցերում, որ որպեսզի մենք հնարավորինս ներկրող երկրից դառնանք արտահանող երկիր:
Մ. Հակոբյանը իր խոսքում նշեց նաև, որ շատ կարևոր է` ստեղծել հիմնական, կարևորագույն ապրանքների պահուստային ֆոնդ. “Թեև, մի շարք ապրանքներ մինչև 90-95%-ով «ծածկում են» Հայաստանի ներքին սպառման շուկան, այնուամենայնիվ, մեր երկիրը 85%-ով ներմուծող երկիր է, ինչը նշանակում է, որ արտակարգ իրավիճակների դեպքում մեր երկիրը ահավոր կախվածության մեջ կհայտնվի, ուստի ես մի քանի անգամ դիմել եմ, որ ստեղծենք մեր սննդի պահուստային ֆոնդերը, քանի որ այն երկիրը, որն ինքնաբավ չէ, պետք է ստեղծի այդպիսի ֆոնդեր արտակարգ իրավիճակներում գոնե որոշ ժամանակ իր բնակչությանը անհրաժեշտ սննդամթերքով ապահովելու համար”:

Վահե Մակարյան

Դիտվել է 922 անգամ:
Print Friendly

Leave a Reply