Գոմեշի միսը բոլորովին էլ վատ միս չէ. ապրանքագետ
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 16, 2012 16:44
Այսօր սննդի համաշխարհային օրն է: Այդ թեմայով այս մամլո ասուլիս էին հրավիրել «Սպառողների ազգային ասոցիացիայի» շուկայագետ Ֆրունզե Հայթյանը և «Սպառողների ազգային ասոցիացիայի» նախագահ Մելիտա Հակոբյանը։
Վերջինս նշեց, որ առաջին անգամ հետպատերազմյան շրջանից` 1945-ից հետո սկսեցին մտածել, թե ինչ կարելի է անել, որպպեսզի կերակրեն երկիր մոլորակի ազգաբնակչությանը:
“Այստեղ տարբեր հարցեր խագեցին, թե ինչպես անել, որ վնասատուների դեմ պայքարեն, քիմիական տարբեր նյութերով հարստացնել հողը և այլն և այլն, և 1981 թվականից, արդեն որպես կանոն, սկսեցին այս օրը պաշտոնապպես նշել որպես Սննդի համաշխարհային օր”,-ասաց Մելիտա Հակոբյանը:
“Սպառողների ազգային ասոցիացիայի” շուկայագետ Ֆրունզե Հայթյանն էլ ներկայացրեց վիճակագրական տվյալներ, որոնք իրենք ստացել են իրենց ուժերով կատարած մոնիթորինգի արդյուքնում, և շեշտեց, որ այս թվերը կարող են և չհամընկնել պաշտոնական թվերի հետ:
Ըստ այդ տվյալների` այսօր հայկական շուկան հագեցած է տեղական որոշ արտադրանքներով, օրինակ` ձվով, քանզի ձվի շուկան 100%–ով ինքնաբավ է և նույնիսկ գերհագեցած։
Հաջորդ տեղում, ըստ այդ մոնիթորինգի արդյունքների, հացն ու հացաբուլկեղենն են. 95-97%-ով տեղական շուկայում վաճառվում է տեղական արտադրանք։
Կաթնամթերքի 95%–ը ևս տեղական արտադրության է, իսկ մնացած 5%–ը ներկրված յոգուրտներն են ու կաթի փոշին։
Ըստ Հայթյանի՝ մսամթերքի 87-92%–ը ևս տեղական արտադրության է, բայց ոչ ամբողջությամբ տեղական հումքով։ Այսինքն՝ ներկրված միսն օգտագործվում է երշիկեղենի տեղական արտադրության մեջ։ “Սա ուրախալի է, քանի որ, եթե միայն տեղական մսից արտադրվեր, ապա մեր շուկայում մսի արժեքը կբարձրանար 2-2,5 անգամ”:
Մյուս ապրանքատեսակների մասով էլ Հայթյանը նշեց հետևյալը. “Շուկայում իրացվող թռչնամսի 65-70 տոկոսը տեղական արտադրության է: Իրացվող բնական հյութերի 60-65 տոկոսը, ըմպելիքների 98 տոկոսը տեղական արտադրության են: Ոգելիչ խմիչքը 65-70 տոկոսը տեղական արտադրության է, գինին` 80 տոկոս”:
Խոսելով գոմեշի մսի մասին` ապրանքագետնա սաց, որ գոմեշի իսը բոլորովին էլ վատ կամ վտանգավոր միս չէ և իր կալորիկանությամբ չի զիջում տավարի կամ հավի մսին, պարզապես դրա ջերմային մշակումն է երկար ժամանակ պահանջում:
Վահե Մակարյան






Facebook
Tweet This
Email This Post
