Տեղի է ունեցել ԿԲ խորհրդի նիստ

Պաշտոնական, Օրվա լուր | | October 16, 2012 15:52

Կենտրոնական բանկի խորհուրդը հոկտեմբերի 16-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հաստատել է «Արժեթղթերի կենտրոնացված ռեեստրավարման և պահառության կարգը» կանոնակարգ 5/10-ը, ուժը կորցրած է ճանաչվել «Անվանատիրոջ հաշիվների վարման նկատմամբ լրացուցիչ պահանջները» կանոնակարգ 5/07-ը:

Փոփոխություններ են կատարվել «Արժեթղթերի պահառության գործունեությունը» կանոնակարգ 33-ում, «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքում» և «Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը, վերաապահովագրողին չարգելված համարելու չափանիշները» կանոնակարգ 3/02-ում:

Խորհուրդը վերաձևակերպել է Ա/Ձ Անդրանիկ Մկրտչյան արտարժույթի առուվաճառքի թիվ 244, Ա/Ձ Լևոն Ավանեսյան փոխանակման կետի արտարժույթի առուվաճառքի թիվ 710, Ա/Ձ Լևոն Ավանեսյան փոխանակման կետի արտարժույթի առուվաճառքի թիվ 710/1 և «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈւՐԱՆՍ» («ՌԱՍԿՈ») ապահովագրական ՍՊԸ ոչ կյանքի ապահովագրության իրականացման թիվ ԱՊՈ 0002 (0043) լիցենզիաները: Ուժը կորցրած են ճանաչվել «Ֆրեշ» ՍՊԸ-ի փոխանակման կետի մասնաճյուղի արտարժույթի առուվաճառքի թիվ 777/3 և «Կրեդիտ Լայն» ՍՊԸ գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 188 լիցենզիաները, դադարեցվել է «ՖԱՍՏ-ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ-ի գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 229 լիցենզիայի գործողությունը: Գրավատան կազմակերպման լիցենզիաներ են տրամադրվել Ա/Ձ Արմեն Օհանյանին և «ԳՐԱՎԱԳԱՐՏ» ՍՊԸ-ին:

 

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Դիտվել է 1412 անգամ:
Print Friendly

Leave a Reply