Իտալիայի պաշտպանության նախարարը Հայաստան կայցելի

Պաշտոնական, Օրվա լուր | | October 16, 2012 15:50

Հոկտեմբերի 16-18-ը նախատեսվում է Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարար Ջիամպաոլո Դի Պաոլայի գլխավորած պատվիրակության այցը Հայաստանը:     Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի, պաշտպանության նախարար Ս. Օհանյանի և արտաքին գործերի նախարար Էդ. Նալբանդյանի հետ:

Հանդիպումների ընթացքում նախատեսվում են քննարկումներ պաշտպանական բնագավառում հայ-իտալական երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ: Նախատեսվում է ստորագրել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իտալիայի Հանրապետության կառավարության միջև պաշտպանության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիր:         Այցի ընթացքում նախատեսվում է նաև պատվիրակության այցը Էջմիածին և հանդիպումը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ:

Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարար Ջիամպաոլո Դի Պաոլայի դիմավորման պաշտոնական արարողությունը, հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ և համաձայնագրի ստորագրման արարողությունը տեղի կունենան հոկտեմբերի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում: Համաձայնագրի ստորագրման արարողության ավարտին նախատեսված է ճեպազրույց:

Դիտվել է 1272 անգամ:
Print Friendly

Leave a Reply