Վաղը տեղի կունենա համաժողով` նվիրված ընտանեկան բռնության հիմնախնդրին Հայաստանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 16, 2012 15:34

Սույն թվականի հոկտեմբերի 23-ին` ժամը 11:00-ին, ք. Երևանի Անի Պլազա հյուրանոցի «Անի » սրահում  Կանանց իրավունքների կենտրոն  ոչ կառավարական կազմակերպությունը (ԿԻԿ) կանցկացնի համաժողով` նվիրված ընտանեկան բռնության հիմնախնդրին Հայաստանում :

Համաժողովի  նպատակն է` ներկայացնել Հայաստանում կանանց նկատմամբ ընտանեկան բռնության առկա իրավիճակը և ԿԻԿ-ի գործունեությունը բռնության կանխարգելման ոլորտում, ինչպես նաև հրավիրել հասարակության և պետական մարմինների ուշադրությունը ընտանեկան բռնության հիմնախնդրին` խթանելով ձեռնարկել հիմնախնդրի  վերաբերյալ  որոշակի և կտրուկ  քայլեր:

Համաժողովին  մասնակցելու են Կանանց իրավունքների կենտրոնի, ինչպես Երևանի, այնպես էլ մարզային մասնաճյուղերի աշխատակազմը և կամավորները, տեղական ՀԿ-ները, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ոստիկանության, արդարադատություն իրականացնող մարմինների ներկայացուցիչներ և այլոք :

Համաժողովի շրջանակներում կներկայացվի « Տղամարդիկ ընդդեմ կանանց նկատմամբ բռնության » ցանցը և նրա գործունեությունը :

Դիտվել է 1642 անգամ:
Print Friendly

Leave a Reply