“Եթե հիմա Վահրամ Սահակյանն էստեղ լիներ, ես իրեն կասեի` ինչ հետույքով”,- ռեժիսոր Արշակ Զաքարյան

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | October 16, 2012 15:27

Պարզվում է` հայ ռեժիսորների կողմից նկարահանվող շատ ֆիլմեր, որոնք հետո արժանանում են բարձր մրցանակների, իրենց մեջ ուղղակի կամ անուղղակի կերպով հակահայկական քարոզչություն են պարունակում: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ մանրամասնեց և որոշ բացահայտումներ արեց ռեժիսոր Արշակ Զաքարյանը: Վերջինս նշեց, որ խոսքը հայ ռեժիսորների կողմից նկարահանված այն հակահայկական ֆիլմերի մասին է, որոնք ստեղծվում են դրսում մրցանակ ստանալու նպատակով:

“Չի կարելի Պողոսի կամ Պետրոսի մասին վատ ֆիլմ նկարահանել եւ այդ կերպարների միջոցով ցույց տալ, թե Հայաստանն է այդպիսին: Մտածում են հայերին քննադատող ինչ-որ բան նկարել, որ ուշադրության արժանանան: Մեր մշակույթի ներկայացուցիչները ոչ թե աստղեր են, այլ ասուպներ, որովհետև կայծ են տալիս, հանգչում, հետո էլ մտածում են, թե ինչ կարելի է անել իրենց անունը բարձրացնելու համար: Մարող աստղերն ասում են, որ Ավարայրի ճակատամարտ չի եղել, վաղը մյուս օրն էլ կասեն, թե Սասունցի Դավիթը չի եղել, իսկ Հայկն էլ Բելին չի խփել: Վերջերս կարդացի Վահրամ Սահակյանի այն խոսքը, թե՝ “Տիգրան Մեծն ինչ հետույքով է գնացել հողեր գրավելու”, բայց չի կարելի նման բան ասել. ադրբեջանական եւ թուրքական մամուլը դա կօգտագործի մեր դեմ”,-ասաց ռեժիսորն ու ավելացրեց. “Եթե հիմա Վահրամ Սահակյանն էստեղ լիներ, ես իրեն կասեի` ինչ հետույքով”:

Արշակ Զաքարյանը նաև խոսեց մի քանի կոնկրետ օրինակների մասին` նշելով, որ այդ ֆիլմերը միայն ինքը չէ, որ քննադատում է, և, չնայած, ռեժիսորների մեջ կան նաև իր մտերիմներից, բայց, միևնույն է, ինքը քննադատում է օբյեկտիվորեն:

“Օրինակ` Սերժ Ավետիքյանի “Շների կղզին”  “Ոսկե արմավենի” մրցանակի է արժանացել: Ֆիլմի դեպքերը տեղի են ունենում 1912թ-ին, երբ Պոլսի քաղաքապետը Թալեաթ փաշան էր: Հայերին խորհրդանշող շներին թողնում են կղզում, վերջիններս էլ “ուտում” են իրար: Բայց չպետք է Թուրքիայի հայերին որպես շուն ներկայացնել: Ֆիլմում պատմաբաններից մեկն ասում է, թե Ալլահի ստեղծածը չեն սպանում, ու ստացվում է այնպես, որ բոլորը Ալլահի ստեղծածն են, բացի հայերից: Իսկ մյուս պատմաբանն ասում է, թե շների հետ վարվեցին այնպես, ինչպես գերմանացիներն էին վարվել հրեաների հետ: Այդպիսով, մեր ցեղասպանությունը արանքից դուրս է գալիս”:

Մեկ այլ` “Մարգար պապը” ֆիլմի մասին խոսելով էլ ասաց, որ այս ֆիլմով էլ հայի կերպարը ներկայացվում է խեղկատակ գյուղապետի տեսքով և ցույց է տրվում, թե հայերը զավթողական ազգ են, քանզի ֆիլմում գլխավոր հերոսի զուգարանը մնացել է վրացական սահմանում, իսկ զուգարանի տեր գյուղացին էլ չի ցանկանում զիջել այն. “Ֆիլմի խեղկատակ գյուղապետի և նրա օգնականի կերպարներից տպավորություն է ստեղծվում, թե հայերը զավթողական են: Վաղը չէ մյուս օրը վրացիները կասեն՝ Ջավախքից գնացեք”:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 1999 անգամ:
Print Friendly

Leave a Reply