Փաստաբանը հրաժարվել է Խաչիկյանին պաշտպանելուց

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | October 16, 2012 15:05

Փաստաբան Տիգրան Աթանեսյանն այլևս չի պաշտպանելու սոցիալական ոլորտի չարաշահումների գործով մեղադրյալ, Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանին՝ աշխատանքային զբաղվածության պատճառով: Այդ մասին լրագողների հետ այսօրվա հանդիպմանը տեղեկացրեց Տ. Աթանեսյանը՝ ի պատասխան «Փաստինֆո»-ի հարցի:

Հիշեցնենք, որ Վ. Խաչիկյանը մեղադրվում է ՀՀ քր. օր.-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ առանձնապես խոշոր չափերով, կազմակերպված խմբի կողմից յուրացում և վատնում, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախություն, և 314-րդ հոդվածով՝ Պաշտոնեական կեղծիք, նախատեսված արարք կատարելու համար:

Հեղինակ:
«Փաստինֆո»

Դիտվել է 1474 անգամ:
Print Friendly

Leave a Reply