«Արևմտահայերենը անգլախոս աշխարհի համար զուգորդական մոտեցմամբ» գրքի շնորհանդեսը` վաղը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | October 16, 2012 14:55

Հոկտեմբերի 17-ին, ժ.13:30-ին  ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 5-րդ հարկ) կկայանա հայագետ, ԵՊՀ պատվավոր դոկտոր, Մոնրեալի  Մաքգիլ համալսարանի  գերմանագիտական ուսումնասիրությունների ամբիոնի պրոֆեսոր  Դորա Սաքայանի գրքի շնորհանդեսը: Գիրքը նախատեսված է անգլախոսներին արևմտահայերեն ուսուցանելու համար և արդեն ճանաչում է ստացել արտասահմանյան մի շարք հեղինակավոր բուհերի կողմից:

«Արևմտահայերենը անգլախոս աշխարհի համար զուգորդական մոտեցմամբ» (Western Armenian For the English-speaking World A Contrastive Approach) գիրքը  հրատարակվել է ԵՊՀ հրատարակչության կողմից:

Դորա Սաքայանը գերմանագիտության մեջ իր ներդրումներին զուգահեռ Մաքգիլ համալսարանում զարգացրել է հայագիտությունը՝ հիմնելով հայերենի դասընթացներ, գրելով հայագիտական մենագրություններ ու հոդվածներ, կատարելով կարևոր թարգմանություններ ու խմբագրություններ, կազմակերպելով հայագիտական միջազգային համաժողովներ և այլն: Մեծ է Սաքայանի ավանդը նաև հայոց ցեղասպանության պատմության մեջ: Նա իր ուսանողուհի Էվելինա Մակարյանի հետ գերմաներենից հայերեն են թարգմանում ցեղասպանության հետ առնչվող նյութեր՝ մասնավորապես ականատեսների վկայություններ, որոնք նա գտնում է գերմանախոս երկրների գրադարաններում: Այդ նյութերը ամեն տարի կանոնավոր կերպով լույս են ընծայվում ԵՊՀ հրատարակչության կողմից:

Դիտվել է 1702 անգամ:
Print Friendly

Leave a Reply