Կարևորվել է ֆրանսերենի դասավանդման որակի բարելավումը

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | October 16, 2012 14:42

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին և  “Ալիանս Ֆրանսեզ” կազմակերպության նախագահ Ժան Ժակ Կլոդին: Նախարարը ողջունել է հյուրերին, ընդգծելով, որ  “Ալիանս Ֆրանսեզը” Հայաստանի կրթական համակարգի լավագույն գործընկերներից է, հատկապես  ուսուցիչների վերապատրաստման և ֆրանսերենի դասավանդման որակի բարելավմանը նպաստելու հարցերում: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանի հանրակրթական դպրոցներում  ֆրանսերենի դասավանդման խնդիրներին: Նախարարը նշել է, որ Հայաստանի հանրակրթական դպրոցներում գնալով ավելի նկատելի է դառնում  ֆրանեսերենի՝ որպես 3-րդ օտար լեզվի ուսուցման խրախուսումը: Միաժամանակ, ինչպես ընդգծել է  Արմեն Աշոտյանը, բազմաթիվ դպրոցներում ֆրանսերենն ուսուցանվում է որպես հիմնական օտար լեզու, ինչը, հաշվի առնելով Հայաստանի և Ֆրանսիայի միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը, մեր երկրի համար ունի ինչպես քաղաքական և մշակութային,  այնպես էլ բարոյական նշանակություն: “Ալիանս Ֆրանսեզ” կազմակերպության նախագահ Ժան Ժակ Կլոդը կարևորել է  Ֆրանսիայում և Հայաստանում միմյանց նկատմամբ առկա ընդգծված վերաբերմունքը և փոխադարձ ուշադրությունը, որն էլ իր հերթին անդրադարձ կարող է ունենալ կրթական համակարգում: Հանդիպման ընթացքում քննարկվել են  նաև Հայաստանում Ֆրանսիական  համալսարանի գործունեության ընդլայնման, ֆրանսիական գրադարանի ձևավորման և հայ-ֆրանսիական կրթական համագործակցությանը վերաբերող այլ հարցեր:

Դիտվել է 1530 անգամ:
Print Friendly

Leave a Reply