Դեսպան Սհոյանի հանդիպումը Բուլղարիայի Ազգային Ժողովի նախագահի հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | October 16, 2012 11:08

Հոկտեմբերի 15-ին Բուլղարիայում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը հյուրընկալվեց Բուլղարիայի Ազգային Ժողովում, ուր նրան ընդունեց խորհրդարանի նախագահ տիկին Ցեցկա Ցաչեւան:
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ հայ-բուլղարական բարեկամական հարաբերություններին, երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցությանը եւ այլ բնագավառներում փոխգործակցությանը։
ՀՀ դեսպանը Բուլղարիայի խորհրդարանի ղեկավարին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերջին զարգացումները, ինչպես նաեւ հունագարա-ադրբեջանական գործարքի արդյունքում հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած հանցագործի ազատ արձակման հետեւանքով ստեղծված իրավիճակը:
Զրուցակիցները նաեւ կարեւորեցին բուլղարահայ համայնքի դերակատարությունը երկրի զարգացման եւ հայ-բուլղարական հարաբերությունների ամրապնդման գործում։

Դիտվել է 714 անգամ:
Print Friendly

Leave a Reply