ՀԱՅ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ 500-ԱՄՅԱԿԸ ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄ

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | October 16, 2012 11:02

    2012 թվականի հոկտեմբերի 13-ին Կալկաթայի (Հնդկաստան) Հայոց մարդասի-րական ճեմարանում նշվեց Հայ տպագրության 500-ամյակը:
Մարդասիրական ճեմարանը ՙՍխոլաստիկ՚ կազմակերպության հետ կազմակեր-պել էր գրքի ցուցահանդես-վաճառք, որտեղ, ի թիվս այլ  գրքերի, ցուցադրվեցին ճե-մարանի 184-ամյա Արարատյան գրադարանի հայերեն և անգլերեն հնատիպ  գրքերը: Ցուցահանդեսը տևեց երկու օր:
Հնդկահայոց հոգևոր հովիվ, Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանի հրավերով ձեռնարկին բանախո-սեց Կալկաթայի Ամերիկյան գրադարանի տնօրեն դոկտոր Սուշանտա Բաներջին:
Դոկտոր Բաներջին տպավորիչ ելույթ ունեցավ ՙԸնթերցանության կարևորութ-յունը՚ թեմայով: Նա առանձնահատուկ շեշտադրմամբ անդրադարձավ հայ տպա•-րությանը, ապա խոսեց տպա•րության ծագման մասին և այն փաստի, թե ինչպես տպա•րության •յուտը շրջադարձային եղավ ճանաչողական և մտավոր աշխարհում: Դոկտոր Սուշանտա Բաներջին իր տպավորիչ ելույթում ի մասնավորի ասաց. ՙ1439 թվականին Յոհան Գուտենբեր•ը հեղաշրջում կատարեց հասարակության մեջ` Գերմանիայում հայտնա•ործելով բառաձուլման հաստոցը: Հայերն օգտագործեցին Գուտենբերգի տեխնիկան` իրենց 39 տառերը մետաղի ձուլելով: Եվ մնայուն տպա•իր բառի շնորհիվ նրանք կարողացան պահպանել իրենց լեզուն և եկեղեցական ձեռագրերը, հետևաբար` իրենց ազգային ինքնությունն ու իմաստնությունը հետագա դարերում: Նրանք առաջինն էին, որ հասկացան Գուտենբերգի տեխնիկայի կարևորության առաջնայնությունը և այն ներդրեցին հավերժական գործածության մեջ: Ուստի, բա-ռաձուլման հաստոցի հայտնա•ործմամբ աշխարհը գտավ կյանքը, կրթությունը և մշակույթը փոխելու նոր ուղի՚:
Ելույթի ավարտին հարց ու պատասխանի միջոցով տեղի ունեցավ առավել ուշա•-րավ քննարկում:
Հանդիսությանը մասնակցեցին Հայոց մարդասիրական ճեմարանի սաները, ուսու-ցիչները, այլ դպրոցների ու առաջնակար• քոլեջների սաներ, համայնքի ներկայացուցիչներ:
Տպա•րության 500-ամյակը մեծ հանդիսավորությամբ նշվում է Հայաստանում և Սփյուռքում:
Այս տոնակատարությունը հատկապես կարևորվեց նրանով, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Հայաստանի մայրաքաղաք Երևանը 2012 թվականին գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվեց:

Դիտվել է 1138 անգամ:
Print Friendly

Leave a Reply