Առկա է քարաթափման վտանգ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 16, 2012 9:54

Հոկտեմբերի 15-ին, ժամը 16.46-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Աթենքի փողոցում առկա է քարաթափման վտանգ։

Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ արձագանքման խմբերը:

Իրականացվել է տեղանքի ակնադիտական ուսումնասիրում, ինչի արդյունքում պարզվել է, որ քարաթափման վտանգը կանխելու համար անհրաժեշտ է ծանր ինժեներական տեխնիկա:

Մինչ փողոցի վտանգավոր հատվածում արգելափակման նշանների տեղադրումը՝ ոստիկանության աշխատակիցներն իրականացրել են հերթապահություն:

 

 

 

Դիտվել է 1114 անգամ:
Print Friendly

Leave a Reply